Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր շտաբի հայտարարությունը հետևել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և տեղակալին ազատելու իմ ստորագրությանը․ Ն․ Փաշինյան

Գլխավոր շտաբի հայտարարությունը հետևել  է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և տեղակալին ազատելու իմ ստորագրությանը․ Ն․ Փաշինյան
Քաղաքականություն
12:53, 25 февраль 2021


Վարչապետի հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին՝ հրավիրելով Հանրապետության Հրապարակ։ Նա պարզաբանել է, որ ԳՇ հայտարարությունը եղել է այն բանից հետո, երբ ինքը որոշել է ազատել ԳՇ պետին պաշտոնից և իր կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և նրա տեղակալի ազատման թղթերն արդեն ստորագրած է եղել։ Հենց դրանից հետո է ԳՇ-ն քաղաքական հայտարարույթուն արել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ 

Վարչապետն ասաց, որ ուզում է հանդիպել համախոհների հետ՝ պարզաբանելու իրավիճակը և տալու հարցերի պատասխաններ։ Նրա խոսքով՝ խնդիրը ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է։ «Այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ ռազմական հեղաշրջման փորձ»,-նշեց վարչապետը՝ հավելելով․ «Եկել ենք մի փուլի, որ բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել։ Եթե ուզում ենք, որ պատերազմի ողջ ճշմարտությունը հայտնի դառնա, չենք կարող հարցեր չտալ, սակայն դա ոդւր չի գալիս որոշ զինվորականների»։  Վարչապետի խոսքով՝ կան շրջանակներ, որ ուզում են հարձակվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա։  

«Անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ և քաղքական գնահատական տա»,-հայտարարեց վարչապետը՝ կոչ անելով համախոհներին հանդարտ ակցիա իրականացնել հրապարակում։