Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին է քվեարկել խորհրդարանի պատգամավորներից 86-ը՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն․ Զուրաբիշվիլին կպահպանի պաշտոնը

Քաղաքականություն / Աշխարհ
17:35, 18 октябрь 2023
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմպիչմենտ հայտարարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր, որ դրա օգտին քվեարկեր Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 100-ը։

Հոկտեմբերի 18-ին կայացած նիստում 86 պատգամավոր է աջակցել իմպիչմենտին, մեկը դեմ է քվեարկել։ Խորհրդարանի մնացած անդամները չեն մասնակցել քվեարկությանը։

Ընթացակարգը նախաձեռնել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն ունի 84 մանդատ խորհրդարանում։
Մինչ քվեարկության մեկնարկը պատգամավորների առաջ ելույթ է ունեցել «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով փաստարկներ հօգուտ իմպիչմենտի։ Այնուհետև ելույթ է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլին։ Ելույթից հետո Վրաստանի նախագահը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին։