Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել
Քաղաքականություն
21:30, 28 июль 2021
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել էհամաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը Ադրբեջանի իրականացրած սահմանային սադրանքները Գեղարքունիքի սահմանին:
This image has an empty alt attribute; its file name is logo-new.png

«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօր գրանցված վերջին միջադեպը: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ զեկույցները, մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրացման և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը: