Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը․ Պեսկով

Կրեմլը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը․ Պեսկով
Քաղաքականություն
14:23, 29 июль 2021
«Մենք գիտենք, որ երեկ սրացում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադարի ռեժիմը վերականգնելու համար։ Պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար շփումներ են տեղի ունենում Երևանի և Բաքվի հետ»,- այս մասին այսօր,  ռուսական TASS գործակալության փոխանցմամբ,  հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու այսօրվա հայտարարությանը, Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Փաշինյանի գաղափարը, և կողմերի հետ աշխատանքը շարունակվում է։