Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, վերադառնալ բանակցություններին․ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

Անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, վերադառնալ բանակցություններին․ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
Քաղաքականություն
20:17, 29 июль 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական միջադեպերի մասին հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից։


Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին հաղորդագրություններով, ներառյալ հաղորդումները զոհերի և մարդկային կորուստները։ Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ համաձայնեցված պայմանավորվածությունները:


Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին:


Նրանք վերահաստատում են ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերադառնան կառուցողական բանակցությունների օրակարգ և գան համաձայնության՝ առանց նախապայմանների, և դրա համար առաջարկում են իրենց՝ համանախագահների աջակցությունը։ Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: