Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրադրության կարգավորման համար

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրադրության կարգավորման համար
Քաղաքականություն
23:06, 29 июль 2021
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող սահմանային բախումների կապակցությամբ։

Նա ցավակցություն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին ու երկու կողմերին զսպվածության կոչ արել՝ ընդգծելով սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, գրում է IRNA-ն։

Խաթիբզադեն ասել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն լարվածությունն ու կոնֆլիկտները, ինչպես նաև կարևորել, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել՝ Կովկասում կայուն խաղաղության շուտափույթ ապահովման համար: