Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը. Նազելի Բաղդասարյան․ տեսանյութ

«Եկեք փաստենք, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ շեղվելով այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի օրակարգից: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խախտում են եռակողմ համաձայոնթյունները, բայց Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:

Նազելի Բաղդասարյանն ընդգծեց. «Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին դիմել հստակ, գործուն քայլերի»: