Հայհոյանքի քրեականացման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Քաղաքականություն
Այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Քվեարկության արդյունքում 2-րդ ընթերցմամբ ընդունվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի նախագիծը, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների մասին» փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Վարչական դատավարության մասին օրենքի նախագիծը, Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: