Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով
Քաղաքականություն
18:52, 30 июль 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Իսկ թե ո՞վ է այդ թեկնածուն, Հակոբյանը չի բացահայտում:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահներն ընտրվելու են օգոստոսի 2-ի նիստում։