Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների ինքնիշխանության իրավունքը. Քեթրին Քլարք

ԱՄՆ-ը պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների ինքնիշխանության իրավունքը. Քեթրին Քլարք
Քաղաքականություն
12:18, 31 июль 2021
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքն ամուր կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, հայտարարել է.

«Ադրբեջանական զինված ուժերն անհապաղ պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից և վերջ դնեն բազմաթիվ կյանքեր խլած բռնություններին: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը Ադրբեջանի բռնապետական իշխանության կողմից իրականացված ևս մեկ վտանգավոր ու սադրիչ գործողություն է, ինչը խարխլում է խաղաղություն տանող ցանկացած ճանապարհ և ապակայունացնում տարածաշրջանը:


Խստորեն դատապարտում եմ ագրեսիայի այս դրսևորումը: Հպարտ եմ, որ քվեարկել եմ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած փոփոխության օգտին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկում և ապակայունացնող գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկում: Այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է հզորացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները՝ ցուցաբերելով տնտեսական աջակցություն և ի վերջո ճանաչել Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը»,- հայտարարել է Քեթրին Քլարքը: