Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը կդադարեցվեն իմ պարտականություններն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Առնակ Ավետիսյան

Վաղը կդադարեցվեն իմ պարտականություններն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Առնակ Ավետիսյան
Քաղաքականություն
19:04, 01 август 2021
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի՛ գործընկերներ,
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, վաղը կդադարեցվեն իմ պարտականություններն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Խորհրդարանում պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածը իմ աշխատանքային կենսագրության մեջ կամրագրվի որպես բազմաթիվ մարտահրավերների, նոր գաղափարների, անգնահատելի փորձառության, և որ ամենակարևորն է հրաշալի մարդկանց ու մասնագետների հետ համատեղ աշխատանքի հնարավորության ժամանակաշրջան: Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ աշխատակազմի բոլոր գործընկերներիս արդյունավետ աշխատանքի համար, 7-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին, պետական գերատեսչություններին և միջազգային բոլոր գործընկերներին:

Շնորհակալ եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Հայասատանի և խորհրդարանի համար այսչափ կարևոր ժամանակահատվածում խորհրդարանի աշխատակազմը ղեկավարելու կարևոր առաքելությունն ինձ վստահելու համար:
Հաջողություն եմ մաղթում 8-րդ գումարման խորհրդարանին և նորանշանակ աշխատակազմի ղեկավարին՝ պառլամենտարիզմի զարգացման բարդ, բայց պատվաբեր առաքելության մեջ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին կարգադրություններ է ստորագրել, որով ԱԺ մի շարք պաշտոնյաների է ազատել պաշտոնից․

Օգոստոսի 2-ից Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Պաշտոնից ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, ԱԺ նախագահի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը, ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։