Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը մեկնարկեց 1 րոպե լռությամբ. պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակը:

Կնյազ Հասանովը կոչ արեց լինել միասնական, մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները՝ հանուն մեր երկրի հզորացման: