Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության վրա. Հորդորում եմ անցնել բնականոն աշխատանքի. Վլադիմիր Վարդանյանը՝ Արմեն Ռուստամյանին․ Տեսանյութ

«Այո, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի: Սակայն տվյալ դեպքում գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը: Եվ որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով: Մենք այստեղ բոլորս պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը: Ես առաջարկում եմ հնարավորություն ընձեռել նախագահողին՝ ձևավորելու ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում, արձագանքելով «Հայաստան» դաշինքի կողմից ընտրված պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ ԱԺ-ն որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության վրա և իրեն ավելի բարձր դասել, քան ՀՀ դատարանի կողմից կայացված որոշումը. «Խնդրում եմ ավելի կոնստրուկտիվ գտնվել և հետևել կաթողիկոսի և հանրապետության նախագահի հորդորներին և անցնել բնականոն աշխատանքի»: