Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էստեղ միտինգի տեղ չի. սա խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» դաշինքին

Էստեղ միտինգի տեղ չի. սա խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» դաշինքին
Քաղաքականություն
11:32, 02 август 2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը:

«Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկում էր 20 րոպե ընդմիջում հայտարարել, որի ընթացքում համաձայնության գալով՝ լուծել կալանքի տակ գտնվող իրենց երկու պատգամավորների ազատ արձակման հարցը: Նա չբացառեց նաև Գլխավոր դատախազի ներկայությունը:

Սակայն նիստը նախագահող Կնյազ Հասանովը հորդորեց թույլ տալ նիստը շարունակել, ինչին «Հայաստան»-ի պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:

«Էստեղ ակցիա չի, էստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ՞, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Դե եկեք վերջացնենք, հետո ձեր հարցերը ուրիշ ձևով կլուծեք: Մի քիչ հետո ընդմիջման ժամն է, և դուք ձեր հարցերը կլուծեք»,- հայտարարեց նիստը վարող Կնյազ Հասանովը: