Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին

Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին
Քաղաքականություն
21:35, 03 ноябрь 2023
Նոյեմբերի 2-ին Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հաջողություն է մաղթել նրան իր կարևոր առաքելության մեջ:

Նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում դեսպան Միսակ Բալասանյանը նշել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի կարևոր հարցերին, ինչպես նաև առաջիկայում ակնկսլվող բարձրաստիճան փոխայցելություններին:

Նախորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Միսակ Բալասանյանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին: