Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Քաղաքականություն
12:12, 04 ноябрь 2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես նախաձեռնություն, որը կարող է օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, անմիջական հարևաններին, այլև ավելի լայն աշխարհին և դառնալ խաղաղության եզակի երաշխիք»,- գրել է Բադալյանը։