Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհարմար իրավիճակ՝ ԱԺ նիստի բացմանը. Պատգամավորի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման․ aravot.am

Անհարմար իրավիճակ՝ ԱԺ նիստի բացմանը. Պատգամավորի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման․ aravot.am
Քաղաքականություն
11:59, 02 август 2021
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն է, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը:

Պատգամավորների երդման արարողությունից հետո ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ոտքի ելան, որ գնան, Հասանովը հուշեց, որ ինքը պիտի հայտարարի, նոր, ուստի վերջիններս նորից նստեցին:

Հետո Հասանովը շնորհակալություն հայտնեց մեծարգո պարոն նախագահին ու կաթողիկոսին ու փորձեց ճանապարհել: Նախագահի հետ ձեռքսեղմումից հետո Հասանովը նոր միայն ձեռքը տարավ դեպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, բայց պատգամավորի ձեռքը մնաց օդում: Կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման:

Աղբյուր՝ aravot.am