Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազին հրավիրեք Ազգային ժողով՝ պարզաբանելու, թե ինչու «Հայաստան»-ը համալրված չէ. Արթուր Ղազինյան

«Մենք այսօր կարիք ունենք գլխավոր դատախազին լսելու: Ինքը պետք է ներկայացնի պարզաբանումներ, թե ինչու համալրված չէ Ազգային ժողովը. «Հայաստան» խմբակցությունը համալրված չէ, հաղթահարված չէ պատգամավորի անձեռնմխելիությունը»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա հիշեցրեց, որ ունենք 3000-ից ավելի պատգամավորի թեկնածու, բայց կա ընդամենը 107 պատգամավոր, որոնք ունեն առանձնահատուկ կարգավիճակ. «Ընտրված պատգամավորների նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում առանց ԱԺ համաձայնության»: