Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ որ պետք լինի՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ մղենք»․ Իշխան Սաղաթելյան

«Երբ որ պետք լինի՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ մղենք»․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն
12:35, 02 август 2021
«Մեր սցենարով գնալու ենք առաջ, իշխանության հետ կոնսենսուս չունենք: Այո, ԱԺ փոխնախագահի թեկնածուն ես եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ այսօր` օգոստոսի երկուսին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանն է:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրեն չի մտահոգում այն հարցը` արդյոք ինքը կընտրվի՞, թե՞ ոչ ԱԺ փոխնախագահ: Հարցին` Ձեր չընտրվելու պարագայում արդյոք այլ թեկնածու կառաջադրի ընդդիմությունը, թե ոչ` Սաղաթելյանն ասաց` ընթացքը ցույց կտա:
«Հայաստան» դաշինքից երկու պատգամավորի թեկնածուներ այս պահի դրությամբ անազատության մեջ են` Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը: 

Իշխան Սաղաթելայնից լրագրողները հետաքրքրվեցին` եթե ազատ չարձակեն ձերբակալված պատգամավորիներին` դաշինքը  շարունակելո՞ւ է տապալել ԱԺ նիստերը: Ի պատասխան այս հարցի Սաղաթելյանն արձագանքեց` նման բաները բարձրաձայն չեն ասում. «Այս պահին խախտվում է Սահմանադրության պահանջը: Խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը: Իրենք պետք է լինեին այս դահլիճում: ԱԺ-ն կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն: ՀՀ ընտրողները մեզ քվեարկել են, որպեսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանություններին , չի ստացվել բայց մենք այդ պայքարը տեղափոխել ենք խորհրդարան, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին»:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտով սկսեց ԱԺ հանձնաժողովների, ԱԺ նախագահի ընտրության հարցի քննաքրկումը և նրանց պահանջով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։ 

«Սա քաղաքական պայքար է։ Շարունակում ենք մեր պայքարը։ Գտնում ենք, որ մեր ընկերները առևանգված են այս իշխանությունների կողմից, պայքարելու ենք մինչև վերջ»,-ասաց Սաղաթելյանը՝ շարունակելվ․ «Երբ որ պետք լինի գալու ենք, երբ որ պետք լինի՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերը առաջ մղենք»։