Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի «Հայաստան» խմբակցության թեկնածուն կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանն է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որը ընտրված լինելով ԱԺ պատգամավոր՝ գտնվում է պատանդառման մեջ: Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ իրենք հետևողականորեն պայքարելու են իրենց ընկերների ազատ արձակման համար:

«Մենք գործ ունենք մի անձի հետ, ով 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում: Եվ հիմա նա անազատության մեջ է, իսկ դավադիր պատերազմում բազմաթիվ դրվագներով մեղադրվողները՝ ազատության:

Ավելին, նրանք են որոշում մեր հայրենիքի ապագան»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: