Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան»-ը իրականացնելու է համարժեք իրավական գործընթացներ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումների դեմ. Արծվիկ Մինասյան

«Հայաստան»-ը իրականացնելու է համարժեք իրավական գործընթացներ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումների դեմ. Արծվիկ Մինասյան
Քաղաքականություն
15:04, 02 август 2021
«Մեր խմբակցությունը իրականացնելու է համարժեք իրավական գործընթացներ նման աննորմալ սահմանափակումը վերացնելու համար»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցի, այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում ասաց նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա այդ սահմանափակող միջոցները համարեց ստորացուցիչ:

Մինասյանը նշեց, որ բացատրությունը, թե սա իրավական անվտանգության ռեժիմի սահմանափակում է, աբսուրդ է. «Անվտանգության ռեժիմը չի կարող  սահմանափակել իրավունքի իրացումը, այն իրավունքի, որը վերապահված է ԱԺ պատգամավորներին, որը վերապահված է լրատվամիջոցին, որը վերապահված է ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնին պառլամենտական երկրում»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սեփական վախը պարտադրվել է ԱԺ մեծամասնությունը կազմող անձանց. «Այսպիսի սահմանափակման պայմաններում ԱԺ-ն չի կարող ծառայել իր հիմնարար նպատակին»: