Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես չի կարող մասնակցել նման հակասահմանադրական ընտրություններին. Հայկ Մամիջանյան

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ԱԺ նախագահի իրենց թեկնածուին՝ «Հայաստան» դաշինքից Արթուր Սարգսյանին:

«Քանի դեռ մենք էստեղ ենք, էս ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ առաջնային մանդատ կրող, ժողովրդի ձայնը ներկայացնող անձանց թույլ չեն տալիս ԱԺ-ում իրականացնել իրենց գործառույթը:

Ներկայացնելով Արթուր Սարգսյանի ինքնակենսագրականը՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ նա 44-օրյա պատերազմում եղել է աշխարհազորային ջոկատների կազմակերպիչներից:

Նա ընդգծեց. «Եթե մեծաամսնություն կազմող քաղաքական ուժը որոշի շարունակել պատանդ պահել ԱԺ պատգամավորներին, «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես չի կարող մասնակցել նման հակասահմանադրական ընտրություններին»: