Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ Ալեն Սիմոնյանը արդարացնելու է այն հույսերը, որ մեզ վրա դրել է մեր ժողովուրդը. Հայկ Կոնջորյան

Վստահ եմ՝ Ալեն Սիմոնյանը արդարացնելու է այն հույսերը, որ մեզ վրա դրել է մեր ժողովուրդը. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
15:53, 02 август 2021
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել պարոն Ալեն Սիմոնյանին»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացնելով Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը կանգնած է եղել և կանգնած է քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում. «Վստահ եմ, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո պարոն Սիմոնյանը շարունակելու է այդ առաքելությունը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ապագայի և հանուն մեր քաղաքացիների ու հանուն մեր ժողովրդի»:

«Վստահ եմ, որ պարոն Սիմոնյանը պատվով կատարելու է իր առջև դրված պատասխանատվությունը և առաքելությունը, արդարացնելու է այն հույսերը, որ մեզ վրա դրել է մեր ժողովուրդը: Թե պարոն Սիմոնյանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիսանում են ՀՀ ժողովրդի կողմից հաստատակամորեն արձանագրված պողպատե մանդատի ներկայացուցիչները այս դահլիճում»,- ընդգծեց Հայկ Կոնջորյանը: