Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրպանային դատախազների ժամանակները անցել են և այլևս չեն վերադառնալու. Նազելի Բաղդասարյանը՝ շոու-տեսարաններ ապահովող ընդդիմադիրներին

Թեև վաղ առավոտից մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական ամբիոնն օգտագործում էին ֆրակցիոն նիստ գումարելու համար, բայց մենք ժողովրդից մանդատ ենք ստացել այլ բանի համար. երկրի զարգացումն ու առաջընթացը ապահովելու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք լքեցին ԱԺ դահլիճը՝ ապահովելով մեր քաղաքացիների համար որոշակի շոու-տեսարաններ, փորձում էին քրեաիրավական պրոցեսները ներկայացնել քաղաքական սոուսի տակ: Բնականաբար այդպես չի կարող լինել, որովհետև մենք քաղաքական գործընթացները տարբերակում ենք իրավականից»:

Նազելի Բաղդասարյանը ընդդիմադիրներին հիշեցրեց, որ անցել են այն ժամանակները, երբ դատախազները և դատավորները գրպանային էին. «Այդ ժամանակներն այլևս հետ չեն գալու»: