Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Նարեկ Բաբայան

ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Նարեկ Բաբայան
Քաղաքականություն
17:54, 02 август 2021
Ինչպես տեղեկացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ. «Ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից նույն վայրում և կտևի կես ժամ»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց Բաբայանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ժամը 18.30-ից մինչև 20.00-ն գումարել ևս մեկ նիստ արդյունքներն ամփոփելու համար. «Այս առաջարկությունը դրվում է քվեարկության առանց քննարկման»: