Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ փոխնախագահների պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները. Կոնջորյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, իսկ երկրորդ տեղակալի պաշտոնում՝ Հակոբ Արշակյանի թեկնածությունը: