Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը. Սեյրան Օհանյան

ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը. Սեյրան Օհանյան
Քաղաքականություն
10:43, 03 август 2021
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: