Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016-ին Ռուբեն Ռուբինյանը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով. Արուսյակ Ջուլհակյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանին ներկայացրեց նույն խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները՝ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծեց. «2016-ին պարոն Ռուբինյանը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով»: