Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդրում եմ որակումներից զերծ մնալ, հակառակ դեպքում շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում. ԱԺ նախագահը՝ Աննա Մկրտչյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին հարց տալիս օգտագործեց «թուրքի լրտես» որակումը, որին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Խնդրում եմ որակումներից զերծ մնալ, առավել ևս, երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն զբաղեցրած անձանց, հակառակ դեպքում շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում»: