Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Հայկ Մամիջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք. Հայկ Մամիջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Քաղաքականություն
11:49, 03 август 2021
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Ես ներողամտությամբ եմ վերաբերվում ձեր ոչ կոռեկտ պահվածքին, որովհետև կարծում եմ, որ երիտասարդ պատգամավորներին պետք է խրախուսել և նրանց հանդեպ ներողամիտ լինել»,- «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանին ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի շնորհավորանքի խորհրդարանում հայտնվելու կապակցությամբ, Հայկ Մամիջանյանը արձագանքեց. «Ես էլ ցավակցում եմ ՀՀ քաղաքացիներին այդ կապակցությամբ: Դուք դեռ ոչ կոռեկտը չեք լսել, դեռ կհասցնեք»: