Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանին ադրբեջանական գործակալ անվանելը աբսուրդ է. Տիկին Մկրտչյանը նոր պատգամավոր է և պետք է ներողամտաբար վերաբերվել. Ռուբինյանը՝ Ջուլհակյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ ամեն տարի մեկնում են Արևմտյան Հայաստան, Կիլիկյան Հայաստան՝ պատմական հայրենիքից իրենց կարոտն առնելու նպատակով, արդյոք էստեղ ռիսկ կա՞, որ այդ մարդկանց նույնպես հավաքագրած լինեն: 2017թ. սեպտեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնվում էր Բաքվում՝ «Եվրանեսթի» շրջանակներում: Արդյոք այստեղ նո՞ւյնպես հնարավոր է, որ պարոն Աշոտյանը, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»,- ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:  

Ի պատասխան Ռուբինյանն ասաց. «Ես չեմ ասի, որ Աշոտյանը եղել է ադրբեջանական գործակալ, որովհետև դա աբսուրդային, անիմաստ ժամավաճառության տարրեր պարունակող խոսակցություն կլինի: Տիկին Ջուլհակյան, տիկին Մկրտչյանը նոր պատգամավոր է և պետք է ներողամտաբար վերաբերվել»: