Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կարող է ասել՝ սահման գոյություն չունի, դրա համար էլ ես Սև լճում եմ. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Արծվիկ Մինասյանի ելույթին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի մեր նիստերի քննարկումները լինեն քաղաքակիրթ, հանդուրժող և իրական խնդիրների մասին: Ես շարունակելու եմ վարվել այդպես»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Քաղպայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի՝ սահմաններին առնչվող հատվածին, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Եթե դուք պնդում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված սահման գոյություն չունի, դա նշանակում է փաստարկ տալ Ադրբեջանին, որը կարող է ասել՝ դրա համար էլ ես Սև լճում եմ»: