Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Խամոյան, երբ ինչ-որ բան եք ցիտում, ճիշտ ցիտեք. Հակոբ Արշակյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Տիկին Խամոյան, երբ ինչ-որ բան եք ցիտում, ճիշտ ցիտեք»,- պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորին, որի հարցն առնչվում էր լրագրողի նկատմամբ բռնության պատճառով նախարարի պաշտոնից Հակոբ Արշակյանի հրաժարականի հետ:

Հակոբ Արշակյանը կարդաց հայտարարության այդ հարցին առնչվող հատվածը և ընդգծեց, որ ինքը նույն կարծիքին է մնացել և անընդունելի է համարում որևէ պաշտոնյայի կողմից ֆիզիկական կամ այլ տեսակի բռնության կիրառումը: 

«Կարո՞ղ եմ ենթադրել, որ ձեր էմոցիաները չզսպելով՝ ձեր թիկունքում եղած որևէ իր կամ համակարգիչ կարող եք նետել իմ որևէ գործընկերոջ վրա, որը քննադատությամբ հանդես կգա ձեր կամ ձեր քաղաքական հոր հասցեին»,- իր հարցը կրկնեց Ագնեսա Խամոյանը: