Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզ մի դրսևորեք այսպես. դա ձեր քաղաքական կապիտալը նվազեցնելու է. Արսեն Թորոսյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Ես չէի ցանկանա, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն դրսևորի այնպես, ինչպես դրսևորում է այն ընդդիմությունը, որը փորձում է պայքարել կոռումպացված և ժողովրդի կողմից չընտրված իշխանության դեմ. դա ձեր քաղաքական կապիտալը նվազեցնելու է, ինչպես տեսանք այս մի քանի ամիսներին, ուստի առաջարկում եմ այդպես չանել»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով համավարակի թեմային՝ նա ընդդիմադիրներին խորհուրդ տվեց նաև փաստերը չխեղաթյուրել, որովհետև պատասխանը լինելու է շատ կտրուկ. «Մենք եղել ենք գերթափանցիկ, այնքան թափանցիկ, որ նույնիսկ դրանում էլ են մեզ մեղադրել»: 
Արսեն Թորոսյանը բոլորին կոչ արեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում քվեարկել Հակոբ Արշակյանի օգտին: