Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբևէ չի եղել նաև Հոկտեմբերի 27, ԱԺ նախագահի մահափորձ, Բաղրամյան պողոտայում մահափորձի բեմականացում. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների աշխատանքը համակարգելու մասին․ Տեսանյութ

ԶԼՄ-ների մասին օրենքը չի նախատեսվում փոփոխել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խոսքն այն մասին է, որ լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, որտեղ բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ, իսկ իշխանական պատգամավորական խմբակցությունը իր վրա պարտավորություն է վերցնում լրագրողների հետ պարտադիր մշտական շփման մեջ լինել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կհեռարձակվեն նաև և՛՛ ԱԺ նիստերը, և՛ հանձնաժողովների նիստերը:

«Նախատեսվում է ԱԺ ներքին բակում հատուկ վայր պատրաստել՝ սրճարանի տեսքով, և լրագրողների հետ շփվել»,- հավելեց ԱԺ նախագահը: 

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների գնահատականներին, թե՝ երբևէ նման բան չի եղել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այո, երբևէ նման բան չի եղել, բայց երբևէ չի եղել նաև Հոկտեմբերի 27, ԱԺ նախագահի մահափորձ, Բաղրամյան պողոտայում մահափորձի բեմականացում: Այդ ամենը մեզ ստիպել է համակարգել աշխատանքները»: