Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նախորդ 20 տարիներին արվեր 2018-20թթ. կատարվածի կեսը, գուցեև պատերազմի արդյունքը կտրականապես այլ լիներ. Վահագն Ալեքսանյանը վիճակագրություն ներկայացրեց․ Տեսանյութ

«Պարոն Օհանյանը թույլ չի տա ստել. պարոն Խաչատրյան, մշտական տեղակայման վայրերը երբեք չեն գտնվում առաջնագծում, և դրա համար տեղի է ունենում հերթափոխ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետ կապված զեկույցի վերաբերյալ նա նշեց. «Ինձ թվում է՝ դուք շուտով կստանաք համապատասխան գաղտնիության թույլտվությունը և կկարողանաք առաջին բաժնում ծանոթանալ համապատասխան նյութերի հետ»:

Կարևորելով Հակոբ Արշակյանի կատարած աշխատանքը՝ նա ընդգծեց մի քանի վիճակագրական թվեր. «2018-20թթ. ընթացքում ամրաշինական կառույցների թիվն ավելացել է 180 տոկոսով, ռազմական ճանապարհների թիվը՝ 140 տոկոսով, երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվը՝ 3 հազարով, ականանետները, հակատանկային միջոցները, հողային և ռեակտիվ հրետանին ավելացել են, ուշադրություն, 730 տոկոսով: Եթե նախորդ 20 տարիներին աշխատանքը կատարվեր սրա կեսի ինտենսիվությամբ, գուցեև պատերազմի արդյունքը կտրականապես այլ լիներ»: