Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի տեղակալ է ընտրվել Հակոբ Արշակյանը. Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

Ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ընտրության քվեարկության արդյունքները՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71-ը:  71 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 0-ն: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հակոբ Արշակյան՝ կողմ 71, դեմ՝ 0»:

Ինչպես արձանագրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Այսպիսով ԱԺ նախագահի տեղակալ է ընտրվել Հակոբ Արշակյանը»: