ԱՄՆ Սենատն Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը արգելող օրինագիծ է ընդունել

Քաղաքականություն
ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:
Հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:
Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է։ Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին։ Ակտն ընթերցվել է երկու անգամ և փոխանցվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։
Որպեսզի օրինագիծն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, այն դեռևս պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից: