Դուք անձա՞մբ եք իջեցրել հրահանգը՝ արյունլվիկ անել սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասող զինվորին. Վահագն Ալեքսանյանը՝ Սեյրան Օհանյանին․ Տեսանյութ
«Նախ զարմացած եմ, որ ընդդիմությունն է փորձում քննարկել Մարտի 1-ի իրադարձությունները և խոսում էն խոսքերից, որ արտասանել է վարչապետը ոստիկաններից վահաններ և մահակներ վերցնելու կապակցությամբ: Ես, օրինակ, ավելի շատ կփորձեի հասկանալ, թե ինչ տարիքի կանանց և երիտասարդների վրա են իջել այդ մահակները, ինչ աստիճանի վնասվածքներ են նրանց հասցրել»,- այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում, դիմելով «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանին ներկայացնող Սեյրան Օհանյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա նշեց, որ ինքը հայկական բանակում ծառայել է 2014-2016թթ., և այդ ժամանակահատվածը համընկնում էր 2015-ի սահմանադրական հանրաքվեին. «Ձեր գործընկերները պարբերաբար փորձում են Սյունիքում քվեների բաշխվածությունը բացատրել բանակի քվեարկությամբ: Ես անձամբ իմ զորամասում ականատես եմ եղել, թե ինչպես էր մի բարձրաստիճան սպա, կանգնած քվեախցիկի հետևում, նայում բոլոր զինվորների քվեարկությունը, ես ականատես եմ եղել, թե ինչպես է զինվորներից մեկը սահմանադրական հանրաքվեին «ոչ» քվեարկելու համար հետ բարձրացել դիրքերը՝ արդեն արյունլվա երեսով, պարոն Օհանյան: Դուք անձա՞մբ եք իջեցրել այդ հրահանգը՝ նման կերպ պատժել զինվորներին ձեր քաղաքական թիմին հակառակ քվեարկության համար, թե՞ դուք եղել եք անտեղյակության մեջ»:
Վահագն Ալեքսանյանը ենթադրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ամենայն հավանականությամբ կընդգրկվի նաև պարոն Օհանյանը, և հարց ուղղեց նրան. «Իշխան Մաթևոսյանին՝ ինժեներական զորքերի հրամանատարին, ով նշանակվել է ձեր կողմից և ձեզ հետ ազգակցական կապ ունի, ո՞վ ավելի սուր հարցեր կտա ու կփորձի գտնել ճշմարտությունը՝ դո՞ւք, թե՞, ենթադրենք, Անդրանիկ Քոչարյանը»: