Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ եք շարունակում մնալ երկրում. Հայտարարում էիք՝ եթե այս իշխանությունը վերընտրվի, երկրից կհեռանաք. Սերգեյ Բագրատյան․ Տեսանյութ

Ինչո՞ւ եք շարունակում մնալ երկրում, երբ օրինական ճանապարհով վերընտրվեց այս իշխանությունը: Դուք հայտարարում էիք, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, երկրից կհեռանաք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պարզաբանելով իր խոսքը՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ասածիս իմաստն այն չէ, որ հեռանան երկրից, ասածիս իմաստն այն է, որ նման հայտարարություններ չանեն: «Երբեք մի ասա երբեք»-ը վերաբերում է նաև քաղաքական գործիչներին»:

Նա ընդգծեց, որ պարոն Օհանյանի հայտարարությունների մի մասը կարող է վնասել երկրին, և առաջարկեց նման հարցերը քննարկել փակ նիստում: