Պարոն Ռուստամյան, նշեք 5 պետության անուն, որոնք 2016թ. ուղիղ կերպով դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան. Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ
«Պարոն Ռուստամյան, կխնդրեմ նշել 5 պետության անուն, որոնք ուղիղ կերպով, առանց լղոզված հայտարարությունների դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի 2016 թվականին»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նշենք, որ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան: «Եթե իսկապես այդպես լիներ, ապա 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը գոնե մեկ անգամ ավելի կմտածեր, Թուրքիան էլ կմտածեր՝ Ադրբեջանին օգնություն տրամադրե՞լ, թե՞ չտրամադրել»,- նկատեց Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով լրագրողների աշխատանքի, ընդդիմության խոսքով, սահմանափակումների մասին՝ Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Չգիտես ինչու, չենք խոսում, որ «Ազատության» լրագրողները տարբեր վերբալ հարձակման են ենթարկվել հենց «Հայրենիքի փրկության» շարժման միտինգների ընթացքում»: