Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին խաղաղության մենք անպայման գալու ենք. Հակադրվելով շատ-շատ հարցերում՝ մենք ձեզ հետ աշխատելու ենք. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը իր ելույթում կարևորեց խորհրդարանական վերահսկողությունը. «Այս քննարկումները պետք է դառնան ոչ թե դասախոսություններ, այլ վերածվեն գործի: «Պատերազմելու» գաղափարը բանավեճի մեջ է, և մենք անպայման բանավիճելու ենք»:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովը պետք է քննի, թե ինչն է եղել պատերազմի պատճառը. «Կարծես բանակի ղեկավարը ես լինեի, դուք՝ ընդդիմությունը, և երեկ բոլոր հարցերն ուղղված էին ընդդիմությանը, ոչ թե իշխանությանը: Դուք չհենվեցիք բանակցային գործընթացի զգալի պաշարի վրա: Իսկ ներքին խաղաղության մենք անպայման գալու ենք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղությանը, Սեյրան Օհանյանն ընդգծեց. «Որքան էլ սահմանագծենք ու սահմանազատենք, միևնույն է՝ ռեալ խաղաղություն չի լինելու: Եվ մենք պետք է մտածենք, թե ինչպես գնալ խաղաղության: Այս հարցում ենք մենք բանավիճելու: Հակադրվելով շատ-շատ հարցերում՝ մենք ձեզ հետ միասին աշխատելու ենք»: