Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ ավագ ու փորձառու ընկերները խորհուրդ տվեցին այս պահին անտեսել այդ հարցը և չտրվել գայթակղությանը. Իշխան Սաղաթելյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Իշխան Սաղաթելյանը նախ հայտարարեց, որ մեծ է գայթակղությունը անդրադառնալու մի շատ խնդիրների. «Բայց իմ ավագ և փորձառու ընկերները ինձ խորհուրդ տվեցին այս պահին անտեսել այդ հարցը»:

Ինչ վերաբերում է կառուցողականության վերաբերյալ իշխանական մեծամասնության հորդորներին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք անկեղծ չեն. «Որովհետև զուգահեռ շարունակվում են հետապնդումները մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ, մեր գործընկերները շարունակում են մնալ կալանքի տակ: Դուք պարզապես ուզում եք տեսարան ու իրավիճակ ստեղծել, թե իբր ընդդիմությունը խանգարում է ձեզ: Այդպես չէ. ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը»:

«Ինձ համար սրբատեղի է Շուշի Ղազանչեցոցը, Դադիվանքը: Այս ամբիոնը ինձ համար սրբատեղի չէ, այլ դիմակները պատռելու ամբիոն է»,- հավելեց նա: