Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կապահովենք անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի. ՔՊ խմբակցության քարտուղար․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց. «Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի»: