Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է դիմում գրի՝ հեռանալու վերաբերյալ. Փաշինյան

ՀՀ նախագահը պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է դիմում գրի՝ հեռանալու վերաբերյալ. Փաշինյան
Քաղաքականություն / Հայաստան
19:53, 25 февраль 2021
 ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը երթի ավարտին։

«Մեր այսօրվա առաքելությունը մենք իրականացրինք: Հանրապետության հրապարակում արձանագրեցինք ժողովրդի դիրքորոշումը, տասնյակ հազարավոր մեր այսօրվա երթի մասնակիցների դիրքորոշումը:

Մեր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է դիմում գրի՝ հեռանալու վերաբերյալ:

Երկրորդը, այս պահից սկսած մենք մեր ակցիաները դադարեցնում ենք եւ առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հրավիրում ենք քննարկումների՝ հետագա անելիքների վերաբերյալ:

Այդ անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով եւ հաշվի նստելով ժողովրդի կարծիքի հետ:

Առաջիկա շրջանի մեր կարգախոսը հետեւյալն է՝ «Ո՛չ թավիշին»:
Բոլորն իրենց հնարավորություները ստացան: Ով օգտագործեց իր հնարավորությունը՝ օգտագործեց, ով չօգտագործեց իր հնարավորությունը, ուրեմն պետք է ժողովրդի կամքը կատարվի»: