Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը գործեց իր հայտարարության համաձայն. Գևորգ Պապոյանը՝ Իշխան Սաղաթելյանի չընտվելու մասին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը: Նա քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, իրենց խմբակցությունը գործեց իր հայտարարության համաձայն. «Սակայն «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չմասնակցեց ընտրությանը, որի արդյունքում ԱԺ փոխնախագահը չընտրվեց, և ըստ էության գործընթացը դանդաղեց»: