Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեն Իշխան Սաղաթելյանի ընտրությանը. Քվեարկի միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը. Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Իշխան Սաղաթելյանը երկու անգամ քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց, որ ընդդիմադիր գործընկերները չմասնակցեն քվեարկությանը. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գնա և 54 հոգով քվեարկի, որովհետև մենք պահում ենք պարոն Կոնջորյանի ասածը և ապահովելու ենք բավարար թվով ձայներ, բայց արդեն երկրորդ անգամ ընտրությունը ձախողվում է»: