Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լուկաշենկոյին

Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լուկաշենկոյին
Քաղաքականություն
15:48, 20 ноябрь 2023
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Անդրադառնալով միջոցառումների ծրագրի կատարմանը՝ անցած տարվա նոյեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրագործման վերաբերյալ, և Բելառուսի առաջնահերթ ոլորտներին, Տասմագամբետովն ընդգծել է, որ 34 միջոցառումներից 32-ը կատարվել են։ 

«Երկու միջոցառում, ցավոք, չենք կարողացել իրականացնել: Դրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումների պատճառով: Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջանական մշակման ենթարկել Հայաստանին օգնության որոշումը: 

Հայկական կողմը, թեև մնացած բոլոր դաշնակիցները աջակցել են այս որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի վերջին հատվածում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։