Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարույր Հովհաննիսյանն ու Մակա Բոճորիշվիլիին անդրադարձել են ԵՄ-ի հետ 2 երկրների երկխոսության ներկա մակարդակին, ԱլԳ և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերի

Պարույր Հովհաննիսյանն ու Մակա Բոճորիշվիլիին անդրադարձել են ԵՄ-ի հետ 2 երկրների երկխոսության ներկա մակարդակին, ԱլԳ և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերի
Քաղաքականություն
21:42, 20 ноябрь 2023
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին:

Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը: