Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Ռուստամյան, այս ամենի մեջ արդեն խճճվել եք. Այս անգամ անվավեր դարձնողների համար կանխատեսելիություն չենք ապահովելու. Հայկ Կոնջորյան․ Տեսանյութ

«Մենք մոտիվ չունենք չընտրելու պարոն Սաղաթելյանին: Մենք կատարելու ենք Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջները»,- այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը
Ինչպես արդեն հայտնել ենք, Իշխան Սաղաթելյանը երկու անգամ քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:

Հայկ Կոնջորյանը կրկին նշեց, որ իրենք ապահովել են այն նվազագույն անհրաժեշտ շեմը, որի արդյունքում ընդդիմադիր թեկնածուն կարող էր ընտրվել ԱԺ փոխխոսնակ:

 «Մենք այս անգամ չենք հայտնի, թե ինչ թվով ավելի քվեարկողներ կլինեն, որպեսզի հնարավոր անվավեր դարձնողների համար կանխատեսելիություն չապահովենք՝ հանուն այն բանի, որ ընտրվի Իշխան Սաղաթելյանը: Պարոն Ռուստամյան, այս ամենի մեջ արդեն խճճվել եք, բայց մենք չենք խճճվել, որովհետև մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք պարզ ու թափանցիկ ենք ժողովրդի առաջ»,- հավելեց Հայկ Կոնջորյանը: